Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Կորոնավիրուսով վարակվելուց հետո քանի՞ օր է հիվանդը վարակիչ լինում

Կորոնավիրուսով վարակվելուց հետո քանի՞ օր է հիվանդը վարակիչ լինում
18.01.2021 | 15:03

Covid-19 վարակի ախտանիշների ի հայտ գալուց հետո անձը կարող է վարակիչ լինել 8-9 օր, PCR թեստերի արդյունքները շատ ավելի երկար ժամանակ կարող են դրական արդյունք ցույց տալ, սակայն դա չի նշանակում, որ տվյալ անձը վարակիչ է՝ «Ռոսիյսկայա գազետա»-ին հարցազրույցում տեղեկացրել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վուինովիչը:

«Վարակիչ լինելու համար պետք է վիրուս տարածել: Հիվանդների մեծ մասը վարակիչ են ախտանիշների հայտնվելուց մինչև 8-9 օր՝ չնայած ծայրահեղ ծանր հիվանդների մոտ վարակիչ շրջանը կարող է ավելի երկար լինել», - բացատրել է նա: 14 օրվա կարանտինային ժամանակահատվածի վերաբերյալ ԱՀԿ-ի առաջարկությունը հիմնված է ինկուբացիոն շրջանի վերաբերյալ տեղեկատվության վրա: Տվյալների համաձայն, ինկուբացիոն միջին ժամանակահատվածը 5-6 օր է, վերին սահմանը` 14 օր ընկած է կարանտինի տևողության հիմքում:

Դիտվել է՝ 5438

Մեկնաբանություններ